Երեկ մամայիս սենյակն էի դասավորում ու տեսեք՝ բարձի տակից ինչ եմ գտել, ավելի հուզված երբեք չեմ եղել. Համարձակությունս չի ներում, որ հարցնեմ՝ ինչու է նման բան արել

537

Երեկ որոշել էի տները մի քիչ մաքրեմ, սովորաբար շատ հազվադեպ եմ նման բան անում, որովհետև մամաս միշտ տանն է ու ինքը անձամբ է զբաղվում տնային գործերով, բայց երեկ մտքովս անցավ մաքրել: Մամայիս սենյակը մաքրելուց էնքան արտասովոր մի բան գտա, որ երկար ժամանակ ուզում էի հասկանալ՝ ինչու է նման բան արել:

Տատիկս մի քանի տարի առաջ է մահացել, մայրս շատ կապված էր իր մոր հետ, անգամ էս տարիքում օրը 10 անգամ խոսում էր տատիկի հետ, խորհուրդներ լսում նրանից: Ես էտքան լավ տատիկ չեմ տեսել, մամաս իսկապես երջանիկ պետք է լինի, որ իր մայրը այդքան հոգատար էր բոլորի հանդեպ:

Մայրս տատիկից հետո շատ կոտրվեց, ես տեսնում էի, ոնց որ նա մոլորված լիներ:

Հասկանում էի, որ թիկունքը չկա էլ, մենակ մնաց մամաս, չնայած մենք իր կողքին ենք, բայց մայրը այլևս չկա: Երեկ բարձի տակից գտա տատիկիս խաչը, որը մահվանից հետո մայրս վերցրել էր, տատիկն էր այդպես ցանկացել: Մամաս էտ խաչը դրել էր իր բարձի տակ, շատ հուզվեցի էտ տեսարանից: Տատիկս ասել էր, որ մաման կրի էտ խաչը, բայց մաման այն պահում է իր գլխի տակ, հավանաբար այն իրեն ուժ է տալիս: