Տեգրս իրա անուշ լեզվով սիրտս գերեց, էնքան արեց որ հավատամ իրան ու հետը լինեմ. բայց հիմա նենց բանա էղել, որ չգիտեմ ոնց եմ տակից դուրս գալու

1567

Սաղ կյանքս ես էի քննադատում էն աղջիկներին որ խաբում են իրանց ամուսիններին կամ կողակիցներին ու դավաճանում են: Միշտ չէի հասկանում էդ ոնց ա տեղի ունենում, ինչ են մտածում որ տենց քայլի են գնում:

Երևի էդքան քննադատելս էր պատճառը որ Աստված իմ դեմ սենց փորձություն դրեց, ու ես էնքան թույլ եղա որ չկարացա հաղթահարեմ ու մաքուր մնամ:


Օրվա աստղագուշակ


Տեգորս հետ սաղ օրը տունը մենակ ենք: Ինքը ջահել տղա ա , չի աշխատում, բան չի անում, ամբողջ օրը հեռախոսի մեջ ա: Դե ես էլ երեխուս եմ պահում, էլի տունը, տան գործերով ամբողջ օրը:

Սկզբում լավ մոտիկացանք, ընկերական վիճակ էր, հետո ինքը սկսեց քայլեր անել, ու ամեն ինչ հասավ նրան որ սկսեց ասել որ հավանում ա ինձ: Ինձ էլ սկսեց էդ դուր գալ, մանավանդ որ երեխուց հետո մարդուս հետ ահավոր սառն էինք, ու ես դրա կարիքը իրոք ունեի:

Տենց ամեն ինչ նրան հասավ որ մի օր իրար հետ եղանք: Բայց ամենաահավորը էն ա որ էսօր թեստ արեցի ու պարզվեց հղի եմ: Չգիտեմ ինչ եմ անելու, սիրտս պայթում ա արդեն, քիչ ա մնում գնամ ինձ մի տեղից քցեմ: Բայց ախր էս արդեն ծնված երեխուս ում թողնեմ, ինչ անեմ, չգիտեմ, օգնեք: