Էս խնամիս առողջական խնդիրներ ունի, դեղերն էլ ես եմ տանում, քանի որ տղես Գերմանիայում ա ապրում, ընդեղիցա առնում ուղարկում։ Երեկ էն մարդը, որ պետք ա հետը բերեր եկավ, տեղ հասավ։
Ասենք որոշել էի, որ տանեմ խնամուս տամ, բայց ճիշտն ասած լիքը բան ունեյի անելու, մի երկու բան էի առել, որ պահածո փակեմ, հարսս էլ տունը չէր, գնացել էր գործի։
Էտ սաղ թողի հելա գնացի խնամուս տուն, որ դեղերը տանեմ, բայց ոնց հասկացա լավ կլիներ չգնայի, իրանց խանգարեցի։ Դե պատկերացրեք, ոնց եմ զարմացե երբ մտա ներս ու տեսա, որ խնամիս ինչ-որ տղամարդու հետ նստած ա, ուրիշ բան չէի մտածի, եթե իրար գրկած չլինեյին։ Աչքերս ճակատիս են թռել։ Խնամիս էլ էնքան խառն էր, որ սկի չնկատեց էլ ինձ։
Ես էլ դեղերը թողի սեղանի վրեն ու գնացի։ Հիմի հասել եմ տուն, մեկ էլ տենամ զանգում ա։ Ասում ա էս դեղերը ոնց են հայտնվել ստեղ, ես էլ ինչ կար ասեցի։ Հիմի ամոթից չի կարում ձեն էլ հանի, ասում ա էս ինչ վատ բան ստացվեց։ Ես էլ ասի թեթև տար, ոչ մեկի էլ բան չեմ ասի, բայց իրոք լավ բան չես անում, որ տղեդ իմացավ, երես ա թեքելու։ Ես խորհուրդը տվել եմ, մնացածը իրա խնդիրնա։