Հարսս նորա աշխատանքից դուս եկե, ինձ ասեց ուղղակի հոգնելա, բայց տղուս հետ իրա ունեցած խոսակցություններից ենթադրում եմ որ ուրիշ խնդիրներա եղե, ոնց որ նոր աշխատողա եկե, դրա համար կռւվ էին անում, տղես ասում էր թե էտ տղեն դուրը չի գալիս ու ըտենց բաներ։ Ես էլ ձեն չեմ հանում, չեմ ուզում իրանց անձնական կյանք մտնեմ, ոնց ճիշտ են գտնում, թո ըտենց էլ անեն։
Երկու օր առաջ էլ իմ համար նստել կար էի անում, էն էլ պահի տակ վատացա, սիրտս սկսեց ընենց արագ աշխատել, որ ինձ թվում էր հեսա շունչս կտրվելույա։
Հիմի հարսիս եմ կանչում եմ, ասում եմ Աննա հասի լավ չեմ, դեղս բեր խմեմ, ձեն-ձուն չկա, բայց գիտեմ էլի որ տուննա։ Ասի էս աղջիկը ինչի ձեն չի հանում, հո բան չի եղե, հելա գնացի իրա սենյակի դուռը բացի ու տեղում քարացա։
Ընենց բան եմ տեսե, որ գլուխս բռնե դուս եմ եկե։ Ուրեմն էս հարսս բալկոնով անծանոթ տղայա տուն բերե։ Իրար գրկել նստել էին, դե բա էտքանից հետո ոնց պիտի լսեր, որ իրան ձեն եմ տալիս։ Գլուխս բռնել կանգնել եմ, հարսս էլ խառնվելա իրար, չգիտի ինչ ասի կակազումա։ Դե բա էտքանից հետո ով լիներ կկարենար բացատրեր։ Խեղճ տղեսա, որ գլուխը կախ աշխատումա։