Երեխաներիս ծնվելուց հետո, ես ու սկեսուրս սկսեցինք իրար հետ անհաշտ լինել։ Որոշեցի ամուսնուս հետ գնալ առանձին ապրելու։ Էտ օրվանից ավելի սիրով դարձանք իրար հետ, բայց երեխաներիս չէր պահում։ Ամեն անգամ, որ զանգում էի, խնդրում գա երեխաներիս պահի մի սուտ հորինում էր։
Հետո հասկացավ, որ ամեն անգամ էտպես չի կարա խափի, բոլորին հայտարարեց, որ իրա մոտ վատ հիվանդություն են հայտնաբերել ու հաշված օրեր են մնացել իրան։ Էտ օրվանից վեց տարիա անցել, ինքը միշտ էլ շատ լավա եղել, ես չէի հավատում դրան, բայց ապացույցներ չունեի։
Վերջերս եմ գտել էն բժշկին, ում մոտ ինքը գնում ա, ու խոսելուց հետո իմացա, որ նման բան չկա։ Հավատս չի գալիս, որ երեխաներիս չպահելու համար ինքը պատրաստ էր նման ստեր հորինել։
Վախենում եմ իրա ասած ստերի պատճառով մի փորձանք գա գլխին ու հասկանա, ինչի կարող է հանգեցնել սուտ խոսելը։ Ամուսնուս ասելու եմ մոր արածների մասին, որ իմանա ովա իրա մայրը իրականում։