Մենակ եմ ապրում, ի՞նչ Նոր տարի անել․ Բայց էս հյուրիս գալուց հետո աշխարհով մեկ եմ եղել, բոլորից ճոխ եմ նշելու էս տոնը․ Բալե՛ս, սրանից էլ լավ նվե՞ր

149

Տարիքս առած մարդ եմ, ի՞նչ Նոր տարի նշել,․ ի՞նչ ծախսեր անել, ի՞նչ տոն։ Երբ որ ոչ ոք չունես, ով քեզ կայցելի, կուրախացնի, ակամայից հասկանում ես, որ կարիք չկա անգամ նշելու Ամանորը, քանի որ միայն ինքդ քեզ համար պարզապես չես կարող նման շռայլությունների գնալ։

Ճիշտ հասկացեք, իմ երեխաները գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինձ էլ միշտ կանչում են իրենց մոտ, որ տեղափոխվեմ ու իրենց կողքին լինեմ, բայց հայրենասիրությունս թույլ չի տալիս։ Ես չեմ կարող գնալ ու օտար հողում ապրել։


Օրվա աստղագուշակ


Էնպես որ մնացել եմ Հայաստանում, ապրում եմ իմ թոշակով ու էրեխեքիս ուղարկածով։

Մի խոսքով՝ Նոր տարի անելու միտք չունեի, մինչև էս հյուրիս գալը։ Դուռը ծեծեցին ու ի՞նչ տեսնեմ։ Ավագ թոռնիկս իրերով կանգնած է դռան առաջ։ Աշխարհով մեկ եմ եղել, էրեխեքս ավելի լավ նվեր անել ուղղակի չէին կարող։ Վերջապես էս տարի իմ Նոր տարի անելն իմաստ կունենա, էնպես որ ամենաճոխ ձևով եմ նշելու, թող էրեխես ոչ մի բանի պակաս չզգա։

Տղաս էլ ասում ա՝ ի՞նչ նվեր քեզ ուղարկեմ։ Բալե՛ս, սրանից էլ լավ նվե՞ր։