Ես մասնագիտությամբ բժիշկ ուրոլոգ եմ։ Իմ աշխատանքային պրակտիկայում բազմաթիվ պացինետներ եմ ունեցել, ովքեր եկել են տարբեր աստիճանի բարդության խնդիրներով, բայց իմ բարեխիղճ աշխատանքի շնորհիվ վերդարաձել են իրենց բնականոն աշխատանքին։ Ես օրվա մեծ մասն անց եմ կացնում կլինիկայում, իսկ երեկոյան հանգիստս անց եմ կացնում ծնողներիս հետ։
Մի օր մի պացիենտ փոխեց իմ ողջ կյանքի ընթացքը։ Ինձ մոտ էր եկել մի շատ համակրելի արտաքինով երիտասարդ, ով առողջական խնդիր ուներ։ Ես կոնսուլտացիա անցկացրեցի ու բուժման կուրս նշանակեցի։
Օրվա աստղագուշակ
Էդ երիտասարդն առաջին այցի ժամանակ ժպտալով ինձ հարց տվեց․ «ԲԺշկուհի, մի հարց կարելի՞ է, իսկ ձեր ամուսինը դեմ չէ՞, որ ուրոլոգ եք աշխատում»։
Ես էլ ասացի, որ ամուսին չունեմ, ինչին ինքը ժպտալով պատասխանեց․« Դա շատ լավ է»։ Ես հարցական հայացքով նայեցի նրան ու այլևս չշարունակեցի թեման։ Այդ օրվանից սկսած երիտասարդն ամեն բժշկական այցի ժամանակ ինձ համար ծաղկեփնջեր ու շոկոլադ էր բերում։
Վերջում էլ համարձակություն հավաքեց ու սուրճի հրավիրեց, դե ես էլ չմերժեցի։ Մեր առաջին ժամադրությունը շատ լավ անցավ ու նման հանդիպուներ հաճախ ունցանք։ Այժմ մենք ընկերություն ենք անում ու պատրաստվում ենք նշանվել։
Էդպես իմ վաղեմի պացիենտի մեկ հարցը լիովին փոխեց իմ կյանքի ընթացքը։