Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան մի փոքր բարձրացել է եւ ամրացել մեկ տրոյական ունցիան 1 785 դոլարի մակարդակին, վկայում են աճուրդների տվյալները։ Մեկ օր առաջ թանկարժեք մետաղի արժեքը, դոլարի ամրացման ֆոնին, իջել էր 1,7 տոկոսով։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 2,3 դոլարով կամ 0,13 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 783,6 դոլար։ Մեկ օր առաջ ոսկին էժանացել էր 1,7 տոկոսով։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,44 տոկոսով՝ մեկ ունցիան 22,515 դոլար։