Երբ հարս կբերեք, հիշեք,որ նրա շնորհաշատ կամ ապաշնորհ ձեռքերին եք հանձնում ձեր տան մթնոլորտն ու գրեթե ամեն բան,չէ՞ որ բոլորից օտարը նա է` իրար սովոր մի քանիսի մեջ ուրիշ աշխարհից եկած մի հոգի,ում քայլերն ամենից շատն են աչք ծակում, ով պիտի երկար֊բարակ մտածի՝ ինչ պիտի ասի,ոնց արդարացնի սպասելիքները փոքրի ու մեծի։
Երբ հարս կբերեք,մի մոռացեք երբեմն ժպտալ նրան այնպես, ինչպես առաջին օրն եք ժպտացել անկեղծ՝ հարսնաքողի տակ հայրական անուշ տունն հեռվում թողած այդ աղջկան։ Երբ կուզեք կանչել կամ մի բան ասել,եթե դժվար է աղջիկս բառով կամ այլ ջերմ խոսքով անվանել նրան, դժվար չէ նրա անունը շոյել մեկ հատիկ պարզ ու հասարակ «ՋԱՆ»֊ով։ Մի դադարեք հիանալ նրանով, և չի դադարի նա ձեզ հիացնել։ Թեկուզ ոչ հաճախ,բայց գովեք նրան,ձեռք մեկնեք նրան. դրանով ոչ միայն թևեր։
Երբ հարս կբերեք, մի ձեռք տնային նոր հագուստ տվեք,եթե անգամ նա երեքը ունի, նոր մի մազակալ ու մի նոր գուլպա.դա մի շա՜տ սիրուն ու տաք խորհուրդ ունի։
Երբ հարս կունենաք, հարցրեք երբեմն՝ «Սիրտդ ի՞նչ կուզի» թեկուզ կմերժի, բայց լավ կզգա նա , նա կմանկանա…իհարկե,երբեք իր հոր տան նման համարձակորեն չի ասի՝ էս,էն…նա կմնա գոհ եղածից,սակայն ավելի գոհ՝ այդ մեկ հատիկ հարցից։
Երբ հարս կբերեք,մի մոռացեք,որ այդ նրա սրտի տակ է բողբոջում ու նրանից է ծնվում տան լույսը,ում ամեն գրկել ու վեր թռնցնելով փառավորվելու է ձեր սերն ու սիրտը։Կիսեք հոգսերը,ձեռքից վերցրեք գործն ու նա կգնա այլ գործ անելու։
Երբ հարս կբերեք,զգույշ եղեք հանկարծ սիրտը չկոտրեք և հանձն առեք թույլ չտալ մեկին դա համարձակվել։ Երբ հարս կբերեք,փայփայեք նրան,լավ պահեք նրան, մոտավոր այնպես,ինչպես ուզում եք տեսնել փայփայված,տեսնել լավ պահված ձեր իսկ աղջկան