ՈՒՇԱԳՐԱՎ. «Թռչունի պես հեռանում եմ»․ մահից հետո հրապարակվել է Շատունովի վերջին երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

142

Շատունովի հետ կապված ողբերգական դեպքը շատերի մոտ տխրության ու ափսոսանքի զգացողություններ է արթնացնում։ Շատունովը, ինչպես օրերս առիթ ունեցել ենք նշելու, վերջին շրջանում լուրջ աշխատանքներ էր տանում, որ վերադառնար նախկին ակտիվությանը։

Շատունովի հետ աշխատող պրոդյուսերները նրա մահից հետո պատմում էին, թե նա ինչ ինտենսիվ կերպով էր համերգներ կազմակերպում, ինչ ոգևորությամբ ու ջանասիրաբար էր պատրաստվում ծրագրված առաջիկա համերգներին, որոնց մի մասը նախատեսվում էր իրականացնել Ռուսաստանի ներսում, մի մասն էլ՝ երկրից դուրս։

Այսօր արդեն յութուբում հասանելի է Շատունովի երգը, որով երգիչը նախատեսում էր ազդարարել իր վերադարձը ռուսական շոուբիզնեսյան ասպարեզ։ Երգը հենց ազատության և վերադարձի մասին է։ Այն վերնագրված է «Յուրաքանչյուրին իրենը»։

Շատունովի ստեղծագործությունը, որը նրա մահից հետո նրանից մնացած վերջին նորությունն է, կարող եք լսել ստորև

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝