Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Վանյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժորա Վերանյանը։
Ժամանել էին նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերտիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել էին պարանոցը կտրած կնոջ դի։Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկին ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել և տարածքը սահմանազատել էին Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արթուր Ղուկասյանի, պարեկներ Հրաչյա Հակոբյանի, Արման Հակոբյանի, Հայկ Երիցյանի և Արսեն Չոբանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը։
Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։Դեպքի փաստով Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, խմբի ղեկավար Ա. Գալստյանի կողմից սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ և նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին կնոջ մահը, որից հետո օպերատիվորեն ժամանել էր նաև դիատար բրիգադը, ովքեր դին տեղափոխել էին դիահերձարան։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
Միացեք մեզ TELEGRAM-ում