Այս նշանները ՓՈՂԸ բառացիորեն ձգում են դեպի ձեր դրամապանակ

125

Շատերն են հավատում, որ որոշակի նշաններ գրավում, կամ վանում են փողը: Հաճախ դրանք աշխատում են, հաճախ կան նշաններ, որոնք անհատական են, օրինակ ինձ մոտ, երբ ձախ ձեռքս քոր է գալիս, ուրեմն փող է գալու:

Եթե հավատում եք նշաններին, ուրեմն կարդացեք սա։

Ֆինանսական հաջողության խորհուրդներ
-Դրամը սիրում է կարմիր գույն եւ բնական նյութեր: Գնեք բնական կաշվից պատրաստված կարմիր դրամապանակ:

-Մի ծախսեք ամբողջ գումարը: Դատարկ դրամապանակը աղքատություն է բերում: Առևտուր անելուց հետո միշտ գոնե մի թղթադրամ ու մի քանի մետաղադրամ թողեք:

-Տարբեր արժողության թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:

-Երկար մի պահեք կեղտոտ, ճմրթված ու կեղտոտ թղթադրամները:

Հին դրամապանակներ
-Հին դրամապանակները դեն մի նետեք:

-Թղթադրամները դասավորեք այնպես, որ բոլոր թվերը նույն ուղղության վրա լինեն:

-Դրամապանակի թաքնված գրպանիկում դրեք երկու դոլարանոց, կամ 5 թվով թղթադրամ:

-Դրամապանակում մանր մետաղադրամ շատ մի պահեք:

-Փողը հաշիվ է սիրում, բայց մի հաշվեք այն արևի մայր մտնելուց հետո, դա բերում է նյութական գործարքների ձախողման:

-Երբեք ոչ մեկին ցույց մի տվեք ձեր դրամապանակի պարունակությունը:

-Դրամապանակը մի դրեք ճաշասեղանի, կամ մահճակալի վրա:

-Երբեք մի դրեք մետաղադրամներն ուր պատահի: Պահեք դրանք դրամապանակում, գանձատուփում, կամ որևէ գաղտնարանում:

ՀԵՏևԵՔ ՄԵԶ TELEGRAM-ՈՒՄ