Ամալյա Հովհաննիսյաննի Look & Face հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: Լուիզան ամուսնու մահից տևական ժամանակ անց որոշել է խոսել և ներկայանալ հարցազրույցով:
StarNews-ը հետևել ու առանձնացրել է հետաքրքիր մտքերը:
Լուիզան հաղորդման ընթացքում խոսեց նախ ամուսնու, ապա իր մայրիկի կորստի մասին: Ի դեպ դրանք եղել են 20 օրերի տարբերությամբ:
Լուիզայի մայրիկն ապրում էր իրենց հետ և ստացվում է 20 օրվա մեջ ընտանիքի 2 անդամ հեռացան կյանքից.
«Մամաները չեն մահանում, իրենց ուղղակի դու չես տեսնում: Կուզեի այդքան շատ կապված չլինեի մայրիկիս հետ, ես 44 տարի բառիս բուն իմաստով ապրեցի մայրիկիս հետ` մի հարկի տակ:Կարճ ժամանակ եղավ, երբ ես ստեղծեցի իմ նոր ընտանիքը և առանձնացա, բայց հետո հանգամանքների բերումով մայրս մեզ հետ ապրեց, մինչև ապրիլի 23-ը, երբ նա գնաց երկինք:
Իմ մայրն ինձ շատ ուժ է տալիս: Հիմա ավելին է տալիս, քան առաջ, մենք շատ կապված մայր ու աղջիկ էինք: Ես հորս շուտ եմ կորցրել, այդ կորուստը ևս անդառնալի էր, բայց մաման… Քովիդը չարաբաստիկ էր, չարիք էր ինձ համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: