ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Հայստանում. Աներոջը սպանած ու հոգեբուժարանում հայտնված ամուսնու դուրս գալու լուրն իմանալուն պես երիտասարդ կինը երկու երեխաների հետ փախել է ԱՄՆ

364

Oragir.news-ը գրում է.

Համացանցում այսօր կնոջ լուսանկարով հաղորդագրություն էր տարածվել, թե փնտրվում է Հայ- ռուսական համալսարանաի դատախոս, երիտասարդ գործարար, «Ֆիննյուզ» ընկերության մասնակից Լիանա Արթուրի Մարգարյանը։

Պարզելու համար, թե քաղաքացու հետ ինչ խնդիր է առաջացել ու ինչ հանգամանքներ կան դեպքի հետ կապված՝ Oragir.News-ը փորձեց կապվել finnews.am կայքի ներկայացուցչության հետ։

Ընկերության կայքում գրանցված հեռախոսահամարը, սակայն, չէր սպասարկվում։ Այնուհետև մեր խմբագրությունը փորձեց կապվել նաև հայտարարության լուսանկարի վրա առկա հեռախոսահամարներով։ Երկու հեռախոսահամարներից մեկն անհասանելի էր, մյուսով՝ իսպաներեն ձայնային հաղորդագրություն հնչեց՝ ըստ երևույթին, հաղորդելով, որ այդ հեռախոսահամարը նույնպես անհասանելի է։

Ավելի վաղ, Լիանա Մարգարյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ հրապարակում էր արել ոստիկանությունը։ Դեռևս 2020 թվականի մարտին, Երևանի Եկմալյան փողոցի շենքերից մեկում Լիանա Մարգարյանի 35-ամյա ամուսինը կալաշնիկով տեսակի ինքնաձիգից անկանոն կրակոցներ էր արձակել նախաշքամուտքի, այնուհետև բնակարանի դռան մոտ կանգնած իր աներոջ ուղղությամբ։ 47-ամյա տղամարդը տեղում մահացել էր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ՈՒ ՀԵՏևԵՔ ՄԵՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ TELEGRAM-ՈՒՄ