Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը որ երբևիցէ չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ տեսլականը այս ամեն ինչի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը:
«Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ ՀՀ մայրաքաղաքում չծածանվի Ադրբեջանի դրոշը և ամենակարևոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր մտածում են, որ իմ արարքը կարող է վատ անդրադառնալ սահմանում կանգնած մեր տղաների վրա: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են սահմանը» — ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ