ՈՒՇԱԳՐԱՎ. 4 տարի հետախուզվող 79-ամյա Մայրանուշին հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում

153

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 19-ին՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գծային բաժին են տարել 79-ամյա Մայրանուշ Դ.-ին:

Նրան 2019 թ. հոկտեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը հետախուզում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:


Օրվա աստղագուշակ


Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: