Կինն օձ է հայտնաբերել պահածոյի մեջ

632

Բրիտանուհին խանութից լոբիի պահածոներ է գնել և բանկայի ներսում օձ է հայտնաբերել, գրում է Daily Star-ը։ Սուպերմարկետի ներկայացուցիչները չգիտեն, թե ինչպես է սողունը հայտնվել այնտեղ։

Ինչպես պատմել է կինը, երբ բացել է լոբիi տուփը, քիչ է մնացել նետի այն «սենյակից այն կողմ», երբ տեսել է օձին, որը լողում է աղաջրի մեջ։ Հաճախորդը լուսանկարել է սողունին ու տեղադրել սոցիալական ցանցերում՝ զարմացնելով հետևորդներին։

«Օձ է իմ լոբու մեջ»,- գրել է բրիտանուհին։

Դրանից հետո նա լոբին հետ է տարել խանութ և պատմել կատարվածի մասին։ Որպես ներողություն, գնորդին վերադարձվել է գումարը և երկու շիշ գինի: Սակայն նրանք չեն կարողացել բացատրել, թե ինչպես է օձը հայտնվել տարայի մեջ։

«Մենք կապահովենք, որ այս ապրանքի վերաբերյալ մեկնաբանությունները փոխանցվեն համապատասխան բաժին»,- ասվում է գրառման մեջ։