Քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել Սևանա լճի ափին կառուցված և դեռ կառուցվող հսկա առանձնատան մասին, որը գյուղացիների խոսքերով՝ պատկանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Արայիկ Հարությունյանը պետք է պարզաբանում տա, թե արդյոք առանձնատունը իրե՞ն է պատկանում, ե՞րբ է այդ հողամասը ձեռք բերել, հիմա Արցախի հայկական լինել-չլինելու հարցն է ծառացած, ինքը ինչպե՞ս է մտահղացել Սևանի ափին հսկա առանձնատուն կառուցելու մասին։
Եթե առաջիկայում Արայիկ Հարությունյանն այդ առթիվ պարզաբանում չտա, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները պետք է նշվածի վերաբերյալ Ա․ Հարությունյանին խորհրդարանական հարցապնդում անեն։