Ուկրաինայի Դնեպր քաղաքում հրթիռակոծության է ենթարկվել տեղի պոլիկլինիկայի շենքը, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 15-ը. Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Վիրավորների թվում կան 3 և 6 տարեկան երկու տղաներ, հայտնում է Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Լիսակը։ Նրանք հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է:
Տեսանյութը՝ այստեղ