«Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին

235

Երիտասարդ երգիչ և հաղորդավար Արտակ Հայրապետյանը յութուբյան իր էջում ներկայացնում է երաժշտական նոր հաղորդում, որի շրջանակում երկու տարբեր սերունդների ներկայացուցիչներ հանդիպում էն, լսում վերջին տարվա ընթացքում թողարկված հայկական արտադրության երգերը, հնչեցնում իրենց կարծիքները և երգերը գնահատում 10 բալանոց սանդղակով: Հաղորդման վերջում, ըստ գնահատականների, կազմվում է երգերի լավագույն 5-յակը:

Այս անգամ հաղորդման հյուրերն էին երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:


Օրվա աստղագուշակ


Շուշան Պետրոսյանը երգերից մեկն ընդհատել է սկսվելուց մի քանի վայրկյան անց՝ դրան տալով 0 բալ: Երգի հեղինակն է Օքսի Ավդալյանը. խոսքը Mon Ami երգի մասին է, որը YouTube-ում ունի 1մլն դիտում:

Երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը ևս համակարծիք էր Շուշան Պետրոսյանի հետ, բայց նշեց, որ չի ցանկանում նեղացնել երգչուհուն,: Դրանից հետո Շուշան Պետրոսյանն ամոթանք է տվել երգի հեղինակին:

«Ես նեղացնում եմ, ամո՛թ: Արտիստը պետք է հանդիսատես կրթի իր արվեստով՝ իր առաջ բեմելով, արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար:Գոյություն ունեն մշակույթի գործիչներ, մշակներ, որոնք մշակում են հասարակությանը»,- մեկնաբանեց Շուշան Պետրոսյանը: