Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարված, հակաօդային պաշտպանության ուժերն աշխատում են։
РБК-Украина-ն հայտնում է, որ ահազանգ է հայտարարվել Կիևի մարզում, ինչպես նաև՝ Կիրովոգրադի, Չեռնիգովի, Դոնեցկի, Չերկասի, Դնեպրոպետրովսկի մարզերում։
Օրվա աստղագուշակ
Այս տարածքների բնակիչներին կոչ է արվել մնալ կացարաններում և պահպանել տեղեկատվական լռության կանոնները։
Սոցցանցերը հաղորդում են, որ մայրաքաղաքում պայթյուններ են որոտում։
Քաղաքացիներին նախազգուշացում է արվել իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին, որոնց տեղաշարժը գրանցում են դիտորդական խմբերը մի շարք տարածքներում։