Աշոտյանը ընդունել է մեղադրանքը՝ 9 միլիոն դրամ վճարելով պետական բյուջե՝ օգնականին քոլեջներից մեկում անաշխատ աշխատավարձ տալու համար

1380

cover

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գործող իշխանություններն իրականում ոչ թե իսկական հակակոռուպցիոն աշխատանք է տանում, ինչը ենթադրում էր ինստիտուտների, ընթացակարգերի և մեխանիզմների ներդնում և ամրապնդում, այլ այդ դրոշի տակ մղում է անթաքույց կռիվ քաղաքական մրցակիցների դեմ։ Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար»։

«ՉԻ». Այս կուսակցությունում բացարձակ բարձիթողի վիճակ է: Ասենք՝ որոշել են նման մի անհեթեթ հայտարարություն տարածել, գոնե հանձնարարեն դա անել մեկին, որը դեռ չի հասցրել անցնել կոռուպցիոն հիմքով հարուցված քրեական գործերով:

Իսկ Աշոտյանը թերևս այն բացառիկներից է, որ արդեն ընդունել է մեղադրանքը՝ 9 միլիոն դրամ վճարելով պետական բյուջե՝ օգնականին քոլեջներից մեկում անաշխատ աշխատավարձ տալու համար:

Այսինքն՝ Աշոտյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եվրոպացիներից գրանտ կպցնելը և այնուհետև այդ գրանտն էլ յուրացնելն է: Տարիներ շարունակ գումարներ ստացան, հանձնաժողովներ ու կոմիտեներ ստեղծեցին: Արդյունքը՝ զրո: Թեպետ ինչու զրո, այդ ընթացքում կոռուպցիան նորանոր հորիզոններ նվաճեց: Օրինակ, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը չի խորշել 1 միլիոն դոլարի վնաս հասցնել բյուջեին և հրահանգել է դիզվառելիքը գնել թանկով:

Կամ արդեն Աշոտյանի սրտի ընդդիմադիր Ծառուկյանը 156 անգամ էժան գնով ձեռք է բերել Առինջ համայնքի հողերը:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։