«ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ, ՄԵՆՔ ԻՐԵՆՑ ՈՉ ԹԵ ՄԵՐԺԵԼ, ԱՅԼ ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ ՆԵՐԵԼ ԵՆՔ ՈՒ ԹԱԼԱՆԱԾԸ ԱՆԽՌՈՎ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԸՆՁԵՌՆԵԼ…». ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ

872

«Դուրս է գալիս, մենք իրենց ոչ թե մերժել, այլ մեծահոգաբար ներել ենք ու թալանածը անխռով վայելելու հնարավորություն ենք ընձեռնել…». Սամվել Առաքելյան

Սամվել Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինձ ասում են՝

-Թեթև տար, դա ընդամենը խափանման միջոցի մասին որոշում էր…
Այ ձեր ցավը տանեմ, կարողա՞ ես դեբիլ եմ ու էդքանը չեմ հասկանում…Ասեմ, որ ծանր էլ չեմ տանում ու էդ մարդու դուշմանն էլ չեմ…Իրենից բռնագանձածն էլ ոչ թե իմ անձնական գրպանին են փոխանցելու, այլ պետական բյուջե, որից էլ իմ անձնական բարեկեցությունը նկատելի չի փոխվելու։ Իմ սրտնեղելը ուրիշ հիմքեր ունի, ռուսը կասեր՝ Мне за державу обидно!
Մոտ երկու տարի էլ ռոբի խափանման միջոցի մասին էին բանավիճում, վերջն էլ հիվանդանոցի “լյուքս” համարից լայնաժպիտ տուն գնաց։ Նույնը ԲՀԿ-ի առաջնորդի պարագայում է կատարվելու ու բուն դատավարությանը գործը դժվար թե հասնի։ Երկրի գլխավոր դատախազը խայտառակ պարտություն է կրում, ասել է թե իր հետ նվաստանում ու ծիծաղատեղ ենք դառնում խորհրդարանական մեծամասնությունից, մինչև հաղթած ու հպարտ շարքային քաղաքացիներս։ Տպավորություն է, որ հաղթել ենք մենք, բայց իշխում են մերժվածները ու դեռ հաշվեհարդարով էլ քանի գնում, այնքան ավելի լկտիաբար են մեզ սպառնում, միշիկներն ու տարբեր տրամաչափի այլ մերժվածքները…էս տեմպերով որ գնա, մեր կողմից մերժված անձինք, առանց պատժվելու կհասնեն խոր ծերության ու շվշվացնելով կմոտենան իրենց կյանքի պլանային ավարտին…
Դուրս է գալիս, մենք իրենց ոչ թե մերժել, այլ մեծահոգաբար ներել ենք ու թալանածը անխռով վայելելու հնարավորություն ենք ընձեռնել…
Բա եղավ?

gonews.am