Թեպետ շատ տհաճ է, նաիրա զոհրաբյան, քո մասին խոսելը, սակայն ստիպված եմ, քանի որ․․․ Ալիս Սողոմոնյանի չափազանց կոշտ և դիպուկ գրառումը Նաիրա Զոհրաբյանի մասին

1529

Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ նԱԻՐԱ զՈՀՐԱԲՅԱՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԵՍԸ

«Մարդը լուսնի նման է՝ մի երեսը միշտ թաքցնում է»: Մարկ Տվեն․ Թեպետ շատ տհաճ է, նաիրա զոհրաբյան, քո մասին խոսելը, սակայն ստիպված եմ, քանի որ դու արդեն չափազանց շատ ես հաբռգել՝ ոտնահարելով ամեն բարոյական բան: Սկսեմ գագիկ ծառուկյանին գրած քո «ղազագրից», որը քեզ համար ծառայել է որպես նրա կուսակցություն մուտք գործելու անցագիր: Ահավասիկ, այդ «ղազագրի» սկիզբը. «Ես՝ Նաիրա Զոհրաբյանս… Գագիկ Ծառուկյանին խոստանում և վստահեցնում եմ, որ երբևէ չեմ անելու հայտարարություններ, որոնք նախապես չեն քննարկվի և համաձայնեցվի Ծառուկյանի հետ…»:

Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում աշխատելու համար քեզանից նման անցագիր («ղազագիր») չի պահանջվել, քանի որ նախ թերթի խմբագիրն էր կարգին մարդ, իսկ դու էլ վատ լրագրող չէիր, և ապա տվյալ ժամանակի իշխանություններին քննադատող (անկեղծ եմ ասում) կարգին հոդվածներ էիր գրում: Ելնելով այս ամենից՝ կարելի է եզրակացնել, որ քո ապրած տարիները բաժանվում են 2 խմբի՝ թերթի խմբագիր Փաշինյանի օրոք ու «բարգավաճ» կոչվող արհեստածին կուսակցության ղեկավար գագիկ ծառուկյանի օրոք:

Երբ Նիկոլ Փաշինյանի հետ էիր աշխատում, նրա նկատմամբ քո հավատարմության դրսևորում էին քո զայ րույթն ու բող ոքը, երբ գիշերով այրել էին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան: Այն ժամանակ հավատացինք, թե դու ազնիվ ընկերոջ պոռթկումով բողոքում էիր այդ վայրա գությունը կատարողներից: Ձայնդ մինչև եկեղեցի էր հասնում, որի հարևանությամբ թերթի խմբագրությունն էր: Եկեղեցի՝ այս պարագայում զուտ տեղի իմաստով, ոչ թե խորհրդի, քանի որ մենք՝ այդ պահին քեզ հավատացողներս, դյուրահավատ էինք, իսկ եկեղեցին ջոկում է անկեղծը կեղծից:

Դու շատ հեշտությամբ դավաճանեցիր Փաշինյանին ու ընկար մեծահարուստ գագիկ ծառուկյանի գիրկը: Ծառուկյանի մոտ գումար կար, որ ստանում էիր միայն խոսելով, ոչ թե թերթում ամենօրյա հոդված գրելու չաչարանքով: Ահա քո այդ դավաճանության շարժառիթը: Իսկ երբ մարդը մեկ անգամ դավաճանում է, նա սովորում է նորից դավաճանել, միայն թե ապահովի իր բարեկեցությունը: Դու շատ նմանվեցիր նախկին լրագրող քո գրչակ ընկեր հանրապետական մարքրիտ բո զիկյան-բուլիկյան-եսայանին և նրա նման դո՛ւ էլ անձնականը գերադասեցիր ընդհանուրից, շահեկան կեղծիքը ճշմարտությունից: Քո մեջ կորավ այն նախկին լրագրողի ոգին, որի ուժով դու նախկին իշխանություններին քննադատող հոդվածներ էիր գրում «Հայկական ժամանակ» թերթում:

Դու պարզապես թաքցնում էիր երեսիդ մյուս կողմը, երբ հավատարմություն էիր խաղում քո խմբագիր Փաշինյանի պարագայում: Դու խաղում էիր նաև, երբ քո շեֆ ծառուկյանը սեղմում էր հեղափոխությունը հաղթած Նիկոլ Փաշինյանի ձեռքը, դու ժպտում էիր, ուրախ էիր: Իսկ երբ այդ ձեռքը սեղմողն իր ահռելի թալանածը կորցնելու վտանգից հեղափոխության արժեքների դեմ դուրս եկավ իր մանկամիտ պահվածքով՝ պահանջելով կառավարության կազմի փոփոխություն, դու քո հերթին վախեցար կորցնել ծառուկյանից ստանալիք փշրանքները, ու քո ժպիտը փոխվեց Փաշինյանի նկատմամբ չարության: Ասել է, թե քո հավատարմությունը, ժողովրդական լեզվով ասած, շատ խախուտ է՝ հենված զուտ քո անձնական շահի վրա: Ու դրանից է, որ դու դարձել ես մի անզուսպ, սանձարձակ կին, որը աշխարհի անեծքները սկսեց թափել ժողովրդի վստահությամբ ընտրված Վարչապետի հասցեին:

Այժմ դու ձայնդ գցել ես, որ գագիկ ծառուկյանին փորձում են նեղացնել: Նախ ասեմ, որ ծառուկյանին չե՛ն նեղացնում, ծառուկյանից պահանջո՛ւմ են խոստովանել գործած մեղքերը՝ սկսած ընտրակաշառքներից, վերջացրած անօրեն գործող կազինոներում պտտվող փողերը: Եվ դրանից դու շա՜տ ես նեղվում, նառչկա, նեղվում ես ու օրն ի բուն ֆեյսբուքյան քո էջում թունախառն հոդվածներ ես գրում՝ կնոջը ոչ վայել խոսքերով համեմելով քո ասածները՝ իշխանությանը, այսպես ասած, «որակելով» էլ հիվանդ, էլ անբ արտավան, էլ ժողովրդի վրա թքած ունեցողներ…

Ասեմ քեզ, նառչկա, այս քո ասածներն այնքա՜ն սազական են քո տեսքին էլ, քո պահվածքին էլ, քո կեղտոտ բնույթին էլ, որ երևի, դու պարզապես հասցեատիրոջն ես շփոթել: Այս ի՜նչ բառապաշար ես օգտագործում՝ ժողովրդին ոչխար անվանելով, որոշ մարդկանց էլ սպառնալով սամասուդով… Եւ դա՛ է պատգամավորի քո պահվածքը, դա՛ է կնոջ քո կերպարը: Դու ֆեյսբուքյան քո ամեն մի հոդված համեմում ես անցյալի մտածողների ասույթներով: Ցույց ես տալիս, թե շատ կարդացած ես: Չեմ կասկածում, որ կարդացած ես: Սակայն դու նրանցից վերցնում ես միայն քո քիմքին հաճելի ընտրովի մեջբերումներ՝ մոռանալով վերցնել ամենաէականը՝ բարությունն ու բարոյականությունը: Եւ դրանից քո միջի չարությունն ավելի է խտանում, ավելի գունեղանում:

gonews.am