Սեռական կողմնորոշվածության տեսակները. ինչպիսի՞ն են մեզ շրջապատող մարդիկ (Photo)

1072

XIX-րդ դարում բժիշկները նորմալ էին համար միայն տղամարդու և կնոջ միջև սեռական ակտը: Բացի այդ՝ դա պետք է շատ ավանդական լիներ: Նույնիսկ կնոջ սեռական ցանկությունը համարվում էր աննորմալ: XX-րդ դարում ոչ ամենուր և ոչ հաճախ, բայց հոմո կամ բիսեքսուալությունը (երկսեռականություն) համարում էին նորմալ երևույթ: Ահա այն բոլոր սեռական ուղվածությունները, որոնք հաստատ կզարմացնեն Ձեզ:

Թվային սեքսուալություն

30 տարի առաջ անհնար կլիներ այդպիսի բան պատկերացնել: Դժվար թե ինչ-որ մեկին գրգռեր Մարիոյի կերպարը: Իսկ հիմա ամեն ինչ այլ է: Թվային սեքսուալությունը սահմանափակվում է միայն համացանցում: Այդ գործընթացը տեղի է ունենում միայն վեբ տեսախցիկի միջոցով: Հենց այսպես էլ առաջացել են սեքս ռոբոտներն ու խաղալիքները:

Ասեքսուալներ

Մեր չափազանց աղմկոտ և ակտիվ թվային դարաշրջանը հիմք է տվել մարդկանց, ովքեր չեն հետաքրքրում սեքսով: Նրանք ոգևորված չեն մարդու հետ սերտ հարաբերությյուն ունենալով: Նրանք նախընտրում են հաղորդակցությունը համբույրի փոխարեն և զբոսնելը անկողնու փոխարեն: Նրանք կարող են սեռական հարաբերություն ունենալ, եթե կողակիցը, ում հետ նրանք հանդիպում են, խնդրում է դա: Ասեքսուալը չի ձեռնարկի այդ սեռական ակտը: Սրան ոչ մի բացատրություն դեռևս չկա:

Հակա/անտիսեքսուալներ

Այս մարդիկ ուղղակի, առանց պատճառի սեռական հարաբերություններ չեն սիրում: Նրանք ցանկանում են, որ մնացածն էլ հրաժարվեն դրանից: Նրանց համար կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան սեռական հարաբերությունը: Ռուսաստանում հակասեքսուալներ հայտնվել են 1995 թվականին: Նրանք կարծում են, որ սեքսը չափազանցված է:

Սապի սեքսուալներ

Այս մարդկանց միայն ու միայն գրգռում է խելքը: Այս մարդկանց համար ուղեղը, հումորի զգացումն ավելի կարևոր են, քան դրամապանակը, մեքենաները, ոտքի երկարությունը կամ էլ մազերի գույնը:

Դեմիսեքսուալություն

Երևի յուրաքանչյուր մարդ ունի այնպիսի ծանոթ, ով թուլանում է ցանկացած կնոջից և յուրաքանչյուր կնոջ փորձում է անկողին քարշ տալ: Ուրեմն այսպես, նրանք դեմիսեքսուալներ չեն: Դեմիսեքսուալներն այն մարդիկ են, ովքեր սեռական հարաբերություն կարող են ունենալ միայն այն մարդու հետ, ում իրոք սիրում են, ու ինչ-որ հոգևոր կապ կա նրանց մեջ: Այս տեսակի մարդիկ ավելի շատ գնահատում են կապվածությունը: