ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆՔ COVID-19 ԿՈՉՎԱԾԻ ԴԵՄ ԵՒ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓԱՍՏԵԼ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ ԱՅՍ ԱՄԵՆԸ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

1040

Մեծարգո պարոն վարչապետ այսօր մենք պատերազմում ենք COVID-19 կոչվածի դեմ և կարող ենք  փաստել, որ մեր երկիրը փորձում է հաղթել այս ամենը. Բաց նամակ վարչապետին

Ֆեյսբուքյան օգտատեր` Գևորգ Զաքարյանն իր էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին.

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ այսօր մենք պատերազմում ենք COVID-19 կոչվածի դեմ և կարող ենք այսօր փաստել, որ մեր երկիրը փորձում է հաղթել այս ամենը և այս ամենի մեջ իրենց մեծ ներդրում ունեն մի շարք ոլորտի մասնագետներ:

Այս ծանր ժամանակում եկեք չմոռանանք Հայ զինվորականերին, որոնք ամուր են պահում Հայոց սահմանը` չնայելով ո՛չ սոցիալական, ո՛չ եղանակային, ո՛չ համաճարակային իրավիճակին։

Առաջարում եմ չմոռանանք նաև ուսուցիչներին, դասախոսներին, ովքեր արագ կերպով կարողացան կազմակերպել հեռավար դասեր։

Միևնույն ժամանակ իրենց գործունեությամբ աչքի ընկան հիմնականում առաջին բուժօգնության օղակի, ինֆեկցիոն պրոֆիլի բժիշկները, թերապևտները, միջին բուժանձնակազմը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր կատարած աշխատանքի համար և Ձեր հզոր թիմին իրենց բարձր նվիրումի համար։

Հ.Գ. Լիովին համաձայն եմ այն մոտեցման հետ, որ բոլոր այս բուժաշխատողները պետք է իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար ստանան պարգևավճարներ։

#իմ_դիմակը_փրկում_է_քեզ_և_քոնը_ինձ
#Կրիր_Դիմակ
#Փրկիր_Կյանքեր

gonews.am