Հավատում ու սատարում ենք մեր սիրելի Վարչապետին… Բայց սոսկ խոսքերով չէ, որ պիտի սատարենք. Նրանց միլիոններն ու միլիարդները զրո են մեր կամքի դեմ…
Գայանե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐՎԱՆ Հավատում ու սատարում ենք մեր սիրելի Վարչապետին։ Բայց սոսկ խոսքերով չէ, որ պիտի սատարենք։ Կասկածը բուն է դրել մարդկանց մեջ, սակայնոչ թե կասկածել, այլ հավատալ է պետք սեփական ուժերին, ոչ թե վախենալ,
Օրվա աստղագուշակ
այլ պայքարել է պետք մեր երեխաների ապագան կերտելու համար։ Այսօր որոշ ուժեր դիմում են այլազգիներին, օգնություն խնդրում, քիչ է մնում ծնկի գան նրանց առաջ՝ չհասկանալով, որ միայն ծիծաղի առարկա են դառնում։ Նոր ժամանակներ են եւ մերօրյա Հայաստանում խնդիրները շատ-շատ են մեր որոշ հայրենակիցների մեղքով, որոնց անգամ հայ կոչելն է մեղք։
Օտարին դիմելով նրանք օտարանում են հենց իրենց սեփական երկրում։ Չեն հասկանում, որ օտարը եթե ձեռք մեկնի, դա արվելու է միայն որոշակի ծառայությունների դիմաց։
Օտարը երբեք յուրային չի դառնա ու մեր ցավը չի հասկանա։ Ուստի ազգովի համախմբվենք ու ոչ թե մեջքով, այլ դեմքով թեքվենք այդ մարտահրավերներին, որոնք ազգի համար ստեղծել են օլիգարխներն ու իրենց ենթակա մանկլավիկները։ Նրանց միլիոններն ու միլիարդները զրո են մեր կամքի դեմ։
Մենք ազգ ենք, որը համախմբվում է։ Օրհասական այս պահին մենք մի մարդու նման ոտքի կանգնելով թիկունք կլինենք մեր Փաշինյանին ու նրա ղեկավարությամբ կկերտենք մեր երեխաների ապագան։ Ես հավատում եմ մեր վաղվա օրվան։