Տիկին Զոհրաբյանի զրույցը հրապարակողները գնացին ամենալկտի ճանապարհով

1080

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

«Տեղեկատվական կատաղի պատերազմը, որը անդադար մղվում է մեր հանդեպ իշխանության կողմից՝ չունի ոչ կաննոներ, ոչ էլ բարոյականության սահմաններ։
Ինչքան վարձկան ՊՕԱԿ֊ի «ստատուսչիկ» գոյություն ունի, արդեն երրորդ օրն է, ինչ լկտի և բացահայտ վիրավորանքներով գրոհում է այն մարդկանց, ովքեր ունեն համարձակություն իրենց ձայնը բարձրաձայնել իշխանական աբսուրդի դեմ։
Սրանք այնքան են բարոյապես անջատվել, որ կիրառում են տարատեսակ էժանագին հնարքներ, որպեսզի ինչ որ կերպ լռեցնեն ընդդիմախոսներին ։
Մեխանիզմը շատ պարզ է, զանգել, սադրել, սպասել պատասպանի և այդ պատասպանը հրապարակել։
Օրինակ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսազրույցի հրապարակումը, կամ Նաիրա Զոհրաբյանի մեսսենջերի զրույցը։

Ի դեպ տիկին Զոհրաբյանի զրույցը հրապարակողները գնացին ամենալկտի ճանապարհով։
Սկզբում աշխարհի ամենաանբարո վիրավորանքները հնչեցրեցին, հետո ձայնագրեցին միայն բնականոն արձագանքի հատվածը ԿՈՆԿՐԵՏ ՍԱԴՐԻՉԻ նկատմամբ և հրապարակեցին։
Ուղղակի ֆիզիկական զզվանք եմ ապրում նրանցից, ովքեր պատվեր կատարելով սկսեցին մանիպուլացնել մարդկանց»։

hayeli.am