Մոմի համար իրենց են կոտորում, փակեք այդ եկեղեցիները․ Բագրատ Ասատրյան

1049

Մոմի համար իրենց են կոտորում, փակեք ...

Տնտեսագետ, 1994-1998թթ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը չի կարծում, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ ազդեցություն կունենա ծնելիության վրա։ Իհարկե, մարդիկ ավելի զգույշ կլինեն, կհետաձգեն երեխա ունենալու իրենց պլանները, բայց երբ համաճարակն ավարտվի, ապա ամուսնություններն էլ, ծնունդներն էլ կշարունակվեն սովորական տեմպով։
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2020թ. հունվար-մայիս ամիսների ժողովրդագրական ցուցանիշները և ներկայացրել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համաճարակով պայմանավորված ամուսնությունները բացարձակ թվով նվազել են 2071-ով կամ 33,2 տոկոսով
Տնտեսագետը նաև գտնում է, որ իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ մինչև 2050թ. 5 մլն բնակչություն ունենալու, 1,5 մլն աշխատատեղ ստեղծելու, ՀՆԱ-ան 15 անգամ մեծացնելու և մյուս այլ նպատակները իրականացնելու ուղղությամբ։


«Հարց եմ տալիս 2 տարվա իշխանությանը՝ այդ ուղղությամբ ինչ-որ բան արվե՞լ է։ Շատ բան չի արվել։ Հիմնական արվածը նախկինների կեղտը, կոռուպցիան մաքրելն է։ Դա անհրաժեշտ է, բայց ոչ՝ բավարար»,- ասում է տնտեսագետը։
Բագրատ Ասատրյանին այլ բան է մտահոգում, որ Հայաստանի թե իշխանությունները, թե հանրությունը խիստ միջոցներ չեն կիրառում, որ համաճարակը նահանջի։ Նրան զարմացրել էր մարդկանց անփութությունն ու Գեղարդավանքում, Սևանա լճի ափին ու այլուր մարդկանց կուտակումները։ «Մոմի համար կոտորում են իրենց, փակեք այդ եկեղեցիները»,- կոչ է անում նա։
Տնտեսագետը իշխանություններին հորդորում է մարզպետարանների ու համայնքապետարանների միջոցով խիստ հսկողություն սահմանել համայնքներում, որ տոնակատարություններն ու հուղարկավորությունները բազմամարդ չլինեն, որ կորոնավիրուսի տարածումը կանխվի։
Հակառակ պարագայում մեր տնտեսությունը լուրջ խնդիրներ կունենա։ «Եթե այս վիճակը ևս 2-3 ամիս շարունակվի, մենք երկնիշ տնտեսական անկման ենք բախվելու։ Այսօր մենք գնում ենք խոշոր ծավալի անկման»,- զգուշացնում է Բագրատ Ասատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

barevblog.com