Ժողովրդի պատասխանը ստացեք, չոր կոպիտ զզվանքով համեմված․ Նարին Փայլակյան

933

Նարին Փայլակյան

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ…

ՀՀԿ ԲՀԿ ՀՅԴ …և ձեր մեծ եւ փոքր արբանյակ կուսակցություններին եմ դիմում ։

Մենք ուրախ էինք մեր հեղափոխությամբ ,և պատրաստ ամեն դժվարություն հաղթահարելու որ այդ հեղափոխությունը հասնի իր տրամաբանական ավարտին ։
Դուք դեմ էիք և եք ,դուք էլ պայքարում եք ոնց կարաք ։
Մենք շատ ենք և դուք ձեր քչության մեջ տեղավորվելով եք գործում։Այն է` սուտ, կեղծիք, պրովոկացիաներ և ֆեյկեր։

Ուրեմն ինչի՞ց եք նեղվում որ ժողովուրդը ձեզ կոպիտ է հակադարձում ։
Ժողովուրդը ձեզ պատասխանում է ձեր լեզվով ,ձեր բառապաշարով ։

Պարզ է որ դուք չեք ուզում երկրի տերերը փոխվեն ,ձեզ ձեռնտու չի որ երկրի տերը ժողովուրդը լինի ։Դուք սովոր եք իշխել ,իսկ հիմա ձեզ պարտադրում են բոլորից մեկը լինել ։

Մենք ենք ուզում ,բոլորն են ուզում …չեք ուզում հնազանդվել ,չեք ուզում ընդունել ձեր պարտությունը…բայց չեք հասկանում ,որ պարտվելով դուք հաղթում եք։ Դուք ապրել ու շենացրել եք գողապետությունը, գոնե ձեր զավակները ազատ կապրեն ։

Չեք ուզում ,ուրեմն ժողովրդի պատասխանը ստացեք ,չոր կոպիտ զզվանքով համեմված ։

Հարամեցիք մեր ուրախությունը ,այո ցեխոտ ոտքերով մտել եք մեր սրտերը եւ տրորում եք ,և ուզում եք որ հանդուրժող լինե՞նք ։
Չէ ,էդպես չի լինում, ”Ինչ ցանես, այն ես հնձելու ”։

Ձեր յուրաքանչյուր կեղտոտ խոսք համարժեք պատասխան է ստանալու ,և դրա մեղավորը դուք եք ։

Չհամարձակվեց մեզ մեղադրել ատելության խոսքի մեջ ։Մենք պատրաստ էինք ձեզ ներել ,ու համերաշխ ապրել …դուք չուզեցիք ։

Չուզեցիք որովհետև մենք պատրաստ էինք միայն ձեզ ներել,իսկ ձեր տերերին ` երկիրը այս օրին հասցրած սրիկաներին`ոչ ։

Ձեր բոլոր պրովոկացիոն նախաձեռնությունները չսկսված արդեն տապալված են ,որովհետև դուք դուրս եք եկել մի ողջ ազգի դեմ ։
Դուք պայքարում եք ժողովրդի դեմ ,ժողովրդի երազանքի ու նպատակների դեմ ։

Դուք չարիք եք սփռում և ուրեմն ստանում եք այն ինձ ցանում եք ։

Ատելության խոսքը մի երկար անուն ունի`
ՀՀԿ,ԲՀԿ,ԼՀԿ,ՀՅԴ …և ձեր մեծ ու փոքր արբանյակ կուսակցությունները միասին,իսկ ժողովուրդը միայն հետ է տալիս ձեզնից ստացածը ։

gonews.am