ՄԱՐԴ մեծատառով… Վարչապետը այցելել է վիրավոր զինծառայողներին…

1067

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:  Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողի հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․     Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։   Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։   Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։       Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։   Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։

Նյութի աղբյուրը`MaxInfo.am