Ես քո կլասիկ…

911

Էդմոն Մարուքյանը ծանր վիճակի մեջ է հայտնվել։ Պետք է որոշում կայացնի։ Այս կողմ կամ այն կողմ։ Իր սիրած 3–րդ տարբերակը չկա, այսինքն՝ խաղեր տալու հնարավորություն չկա։ Հնարավոր չէ հաճույք ստանալ և կույս մնալ։ Հատկապես երբ վաղուց կույս չես։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը պետք է հստակ որոշում կայացնի՝ միանո՞ւմ է ՍԴ դիմելու ստորագրահավաքին ու կանխում Նիկոլ Փաշինյանի խունտայի հակապետական քայլերը, թե՞ հեռախոսն անջատում ու կորում է՝ դրանով իսկ անուղղակիորեն սատարելով սահմանադրական կարգի տապալմանը և իշխանության յուրացմանը։

Էդմոն Մարուքյանը պետք է որոշում կայացնի՝ ինքը կլասիկ ընդդիմադիր գործի՞չ է, թե՞ կլասիկ հաճախորդ։

Եթե Էդմոնը կլասիկ ընդդիմադիր է, ապա պետք է վիճարկի ԱԺ 89 «փոքրիկ նեգրերի» կողմից դակված ապօրինությունը և թույլ չտա Հայաստանը վերածել Նիկոլ Փաշինյանի տնամերձ բոստանի։

Իսկ եթե Էդմոն Մարուքյանը իշխանության կլասիկ հաճախորդ է (նախորդ իշխանությունների օրոք հաստատ այդպիսին էր. հիմա մնում է հասկանալ, թե արդյոք ազատագրվե՞լ է նա, թե՞ հաճախորդ լինելը կենսակերպ է դարձել նրա մոտ), ապա կարող է խուճուճ ձևակերպումներով չմիանալ ԲՀԿ–ի նախաձեռնությանն ու միանալ 89 «փոքրիկ նեգրերին»։

Այս բոլոր հարցերի պատասխանները գտնելու համար մնացել է մի քանի ժամ։ Այդ մի քանի ժամում կորոշվի ոչ միայն ՍԴ–ի, այլ նաև Էդմոն Մարուքյանի հարցը։ Ինչպես կասեր դասականը՝ ես քո կլասիկ … ցավը տանեմ։

Սամվել Խաչագողյան

hayeli.am