Դուք սահմանին ոչնչացված ադրբեջանական այն ՈւԱԶ-ն եք, որ արդեն անպետք մետաղակույտ է. Ալեքսանդր Սայադյան

513

Ալեքսանդր Սայադյան

Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սայադյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել՝

Ռուսական մի լավ խոսք կա` кто о чем, а вшивый – о своих вшах и бане. Իսկը և իսկը ասված է իշխանափոխության մոլուցքով օր ու գիշեր տառապող, տեղական բուծման արարածների մասին։ Այսօր, երբ ամբողջ ժողովրդի ուշքն ու միտքը սահմանն է ու այն պաշտպանող մեր զավակները, տարատեսակ “քաղաքագետներ”, իրենց “քաղաքական գործիչ” համարողներ չեն կարողանում զսպել ներսում կուտակած նախանձը, չարությունը, իշխանատենչությունը և օգտագործելով սոցիալական ցանցերն ու հեռուստաէկրանները, շարունակում են վարկաբեկել իշխանություններին։

Օրինակներ բերելու և նրանց վարքը վերլուծելու կարիք չկա, համացանցում դա անողների պակաս չկա։ Պարզապես ուզում եմ ասել այդ սուբյեկտներին.
1. Ժողովրդի և իշխանության միջև անվստահության սեպ խրելու` ձեր ջանքերը իզուր են։
2. Եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով, երբևէ ժողովուրդը հեռացնի այսօրվա իշխանություններին և վարչապետին, հաստատ դուք չեք լինելու նրանք, ում կբերի իշխանության ու կվստահի երկրի ու պետության ապագան։ Դուք սահմանին ոչնչացված ադրբեջանական այն ՈւԱԶ-ն եք, որ արդեն անպետք մետաղակույտ է և ապագայում էլ պետք չի լինելու ոչ ազերներին, ոչ էլ` առավելևս մեզ։ Լալկվեք, սսկվեք և մտեք այն ծակուծուկերը, որտեղից համարձակվել եք դուրս գալ միայն ու միայն ավելորդ թավիշի շնորհիվ, որն արդեն ժողովրդին ձանձրացրել է։ Ի դեպ, երբ խոսում եք ժողովրդի անունից, ետ նայեք, տեսեք` քանի հոգի ունեք թիկունքում։

gonews.am