Թուրք հովիվն իր 300 ոչխարի վրա դաջել է պետական խորհրդանիշ համարվող կիսալուսինն ու աստղը` ցույց տալով իր հայրենասիրությունը (տեսանյութ)

1146

Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքիայի բնակիչ մի գյուղացի, փորձելով ներկայանալ որպես շատ հայրենասեր մարդ, իր 300 ոչխարից բաղկացած հոտի բոլոր ներկայացուցիչների վրա ներկով դաջել է Թուրքիայի պետական խորհրդանիշ դրոշի վրա առկա կիսալուսինն ու աստղը։

Հետո էլ ասում եք, որ թյուրքերը մշակութաստեղծ չեն…

Առաջարկում եմ այս թուրքի օրինակին հետևեն նաև ադրբեջանցիները։ Խոստանում եմ, հայ-ադրբեջանական «երկխոսության» շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում՝ զանգվածային տարածեմ և աշխարհին ճանաչելի դարձնեմ»։

newspress.am