«Թորոսյան մենք համախմբվում ենք և հզորանում».Նունե Ներսիսյան

958

Փաստ է, որ ժամանակին Մեծն Հովհհանես Շիրազը խորհրդային «Երկաթէ վարագոյրին» արհամարհելով՝ հայրենի շնչի իր իմաստալից գնահատականն է տվել ՝ 1983 թ. հուլիսի 27-ի Լիսաբոնյան հերոսական սխրանքի մասին։ Սա մի փաստ է , որը արձանագրում է, Սփյուռք -Հայաստան միասնության , փրկարար խորհուրդ-արժեքի մասին ։ Ահա այսօր , իրողություն է ու իր արդիական ձևակերպում ունի «Հայաստան-Արցախ-Սփյուռք » եռամիասնությունը ՝իր ռազմավարական-նպատակային բանաձևով :
Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է: Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումը, հայության ներուժի համախմբումը և նպատակային օգտագործումը, նրա բոլոր հատվածների միասնականության ապահովումը Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն գործոններից է։ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներից է Հրանտ Թումասյանը ։Արցախյան և Ապրիլյան պատերազմների մասնակից քաջ հայորդին ։ Մարդ ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստան աշխարհի անվտանգ և բարեկեցիկ ապագային։ Դեռևս հունվար ամսից , երբ Թորոսյանի կողմից որոշում կայացվեց փակել ծննդատները , Հրանտ Թումասյանը իր պարտքը համարեց հնարավորինս լուծել Մարալիկի ծննդատան խնդիրները ։ Հիմա արդեն նրա կողմից սկսվել են բարեգործական նվիրատվությունները Աչաջուր ԱԿ-ին ։ Լինելով ազատամարտիկ Հրանտը շատ լավ է պատկերացնում սահմանամերձ գյուղերի առողջական կենտրոնների կարևորությունը ։
Երեկ Աչաջուր Ակ-ին փոխանցեցի նորածինների ֆիզիոթերապևտիկ սարքը , որը նվիրել էր հենց մեր հայրենակից Հրանտ Թումասյանը։ Հրանտի բարեգործությունները շարունակական են , նրա կողմից սահմաններում այս պատերազմական օրերին վիրավորված զինվորների ընտանիքները նույնպես ստացան դրամական օգնություններ։ Բայց դրա մասին քիչ ուշ ավելի մանրամասն կխոսենք ։
Աչաջուր Ակ-ին նաև որոշակի քանակությամբ դեղորայք և բժշկական նշանակության պարագաներ էինք տարել ։ Յուրաքանչյուրս պարտավորենք մեր թեկուզ փոքր լումայով ամրացնել մեր սահմանները ։
Թորոսյան մենք համախմբվում ենք և հզորանում ։
ԱՉԱՋՈՒՐ ԱԿ -ն չի փակվելու։
Յուրաքանչյուրս պետք է հետևենք այս տողերին։

Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։
Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ,
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։