Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների մեջ է ռեկտորի օգնականը

231
Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների մեջ է ռեկտորի օգնականը

Պարզվել է երեկ՝ հուլիսի 21-ին, Երևանի Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, Skoda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Շահբազյանը, Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Աշոտ Սիմոնյանը։ «Միքայելյան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Mercedes-ի ուղևորներ՝ 66-ամյա Գրիգոր Մակվեցյանը, Հակոբ Սահակյանը, ում տվյալները պարզվում են։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 72-ամյա Ժիլբերտ Գալստյանը, իսկ Skoda-ի վարորդ Ա. Շահբազյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Շահբազյանն աշխատում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում՝ որպես ռեկտորի օգնական։

Մանրամասներ` Երևանում խոշոր ավտովթարից․ վիրավորների մեջ է ռեկտորի օգնականը