Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի որդին մի քիչ ավելի գրագետ լիներ՝ Նիկոլ Փաշինյանը համալսարան չէր ընդունվի

1296

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի որդին մի քիչ ավելի գրագետ լիներ՝ Նիկոլ Փաշինյանը համալսարան չէր ընդունվի:

1991 թվականին եղել եմ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի անդամ ու կարող եմ վկայել. Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ընդունելության քննություններին շատ ցածր բալեր էր ստացել և որպեսզի նա ընդունվի ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ՝ 25 տեղի վրա 125 հոգի ընդունեցին:

Բնականաբար դա տարածվեց նաև մյուս ֆակուլտետների, այդ թվում ժուռնալիստիկայի ֆակուլտետի վրա ու դրա շնորհիվ էր, որ Նիկոլ Փաշինյանը ընդունվեց ԵՊՀ:

Հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանի որդու հետ մաթեմատիկա պարապած Մովսես Աբելյանը նշանակվեց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ:

Այդ մասին ժամանակին բարձրաձայնել եմ Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ:

Հ.Գ. Այնպես որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակվանից է Նիկոլ Փաշինյանի «պապան»…

Արամ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

hayeli.am