Աննա Հակոբյանին դո՞ւր է գալիս հանուն իր փիառի այսպես նվաստացնել զինվորին

1083

Որ Հայաստանի որեւէ առաջին տիկին այսպիսի ակտիվություն չի դրսեւորել, որքան Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, այստեղ վեճի թեմա չկա: Բայց թվում էր, թե կա մի սահման, որից այն կողմ Աննա Հակոբյանը չի անցնի: Դա մեր զինվորներն են ու բանակը, որը ոչ մի պարագայում չպետք է դառնային փիառի <<մատերիալ>>: Ինչպես հայտնի է 2018 թվականի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետի պաշտոնում, նրա տիկինը` Աննա Հակոբյանը, սկսեց զբաղվել հասարակական ակտիվ գործունեությամբ: Նրա գլխավորությամբ հիմնադրվեցին «Իմ Քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամները:

Աննա Հակոբյանի գործունեությունը և նրա հասարակական ու քաղաքական ակտիվությունը երբեմն դառնում են մեծ աղմուկի ու քննարկումների թեմա. հանրությունը սովոր չէր երբևէ Հայաստանը ղեկավարած անձանց կանանց տեսնել իրենց ամուսինների կողքին օտարերկրյա այցերի ընթացքում և քաղաքական այս կամ այն գործընթացը մեկնաբանելիս: Աննա Հակոբյանն առիթը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտոնական պատվիրակության կազմում օտարերկրյա ուղևորություններ կատարել:
Այսօր վարչապետի տիկնոջ անվան հետ են կապվում արդեն կադրային նշանակումներ, որոշ բիզնեսներ եւ այլն: Բայց համաձայնեք ամենատգեղը ԶՈՒ այցերն են, երբ չգիտես որ օրենքով կամ կանոնակարգով տիկնոջը սահմանային գոտում հսկում են զինված թիկնապահներ, պատիվ տալիս զինվորներ ու սպաներ:

Սահմանադրությամբ որեւէ տեղ ամրագրված չէ, որ զինվորները նույն պարտավորություններն ունեն գերագույն հրամանատարի տիկնոջ կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի նկատմամբ: Եւ, ահա, Աննա Հակոբյանն արդեն մարտահրավեր է նետում նաեւ սեփական ամուսնուն եւ սկսլ է նրանցի հաճախ ԶՈՒ այցելել: Քանի Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը հարաբերական դադարի մեջ է, տիկինը որոշել է հագնել զինվորական շորերն ու ճտքավոր կոշիկները ու ճանապարհ բռնել սահման, ապա համացանցում խրոխտ տարածել զինվորի՝ իրեն պատիվ տալու լուսանկարները:

Աննա Հակոբյանին դո՞ւր է գալիս հանուն իր փիառի այսպես նվաստացնել զինվորին, թե տիկինն, իսկապես, ոչ մի վատ բան չի տեսնում այս հակաօրինական պրոցեսում, երբ չգիտես որ օրենքով ու կարգով իրեն <<չեստ>> են տալիս: Իսկ ընդհանրապես անհասկանալի է տիկինոջ պազիցիան, հիմա ինքը խաղաղության ջատագով է, թե հարցերը բանակի միջոցով լուծելու կողմնակից:

Ընդամենը մի քանի օր առաջ, երբ սահմանում արկերը չէին լռում, Աննա Հակոբյանն Ադրբեջանին ուղղված խաղաղասիրական կոչով հանդես եկավ, իսկ այսօր, երբ հարաբերական անդորր է, ստանձնել է գերագույն հրամանատարուհու պարտականությունը եւ ամուսնուց առաջ ընկնելով այցելել սահման:

Անի Սահակյան

hayeli.am