Ա՜խ մի ճար գտնեի, փախչեի Իջևան, Իմ ինչին էր պետք՝ գայի Երևան». Գևորգ Պետրոսյանի բանաստեղծությունը Նիկոլի ու Աննայի մասին

677

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում բանաստեղծություն է հրապարակել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանին․

«Դիմակ դրեք հպարտ մարդիկ,
Որ լավ զգանք մարդ ու կնիկ,
Հազիվ ենք տիրել մեղրի կճուճին,
Թողեք վայելենք իկրան ու գինին:
Երեսուն տարի նյութեր գրեցի,
Ոչ մի կապիտալ չվաստակեցի,
Հիմա մի ճարով դարձել եմ իշխան,
Չեք թողնում ապրեմ փաշայի նման:
Թե շարունակեք ինձ քննադատել,
Ցուցում եմ տալու ձեզ պատին ծեփել,
Փռել եմ տալու ձեզ ասֆալտներին,
Կալանավորեմ, դառնաք իմ գերին:
Ինձ էլ հասկացեք, ես չեմ ասողը,
Մեռնի Լարիսան, հետո Սորոսը,
Ա՜խ մի ճար գտնեի, փախչեի Իջևան,
Իմ ինչին էր պետք՝ գայի Երևան»։

hayeli.am