«Մովսես Խորենացուն Մայիսեյ Խորենսկի ասող անասունը դարձել է նախարարի խորհրդական»․ ԵՊՀ պրոֆեսոր

196

«Մովսես Խորենացուն Մայիսեյ Խորենսկի ասող անասունը դարձել է նախարարի խորհրդական»․ ԵՊՀ պրոֆեսոր

«Էս գիտե՞ք՝ որտեղից է գալիս, որ ամեն ասպարեզում ձախողված մարդիկ գնում, դառնում են նախարարի խորհրդական»,- «Ազգ»-ի հետ զրույցում, խոսելով հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի աղմկահարույց թեմայի մասին, նման համոզմունք է հայտնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը։
«Ամեն տեղից վտարված, մինչև հիմա Մովսես Խորենացուն Մայիսեյ Խորենսկի ասող անասունը դարձել է նախարարի խորհրդական․ նա է հրահրում էդ բաները, չասե՞նք բա։ Եթե չենք ասում, ասում են՝ չեն հասկանում, ինչ կուզենք՝ կանցկացնենք։ Ո՛չ, չե՛ք անցկացնելու։ Ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի, ձեր թաքուն ստորությունները ձեր աչքը կմտցնի և ձեզ կասի՝ կա՛նգ առեք, հերիք է»,- ասել է Սամվել Մուրադյանը։


Զրույցի ընթացքում ԵՊՀ պրոֆեսորն անդրադարձել է նաև գրող Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» դպրոցական ծրագրում ընդգրկելուն։
«Ինչու՞ են հատկապես այդ ստեղծագործությունը դրել, որովհետև այնտեղ ժամանակակից երիտասարդության սեռական դաստիարակության վերաբերյալ այնպիսի կտորներ կան, որ կարդաք՝ կփշաքաղվեք․․․: Մեր տարիքի մարդիկ կամաչեն՝ կարդան»,- զայրացել է Սամվել Մուրադյանը՝ հավելելով, որ ամեն գրական ստեղծագործություն դասագրքի բան չէ։

«Շնորհակալ ենք նախարարությունից, որ գոնե հրապարակայնացրեց և հայ մտավորականությունն իմացավ, թե ինչ են անում իրենք։ Այլապես, եթե չհրապարակայնացնեին, թաքուն անեին, փաստի առաջ կանգնեցնեին՝ ի՞նչ էինք անելու»,-նկատել է ԵՊՀ պրոֆեսորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

mamul.am