«Աստված հոգիդ լուսավորի «կամանդիր» ջան». Ծանր վիրավորումից մահացած 29-ամյա Աշոտն ամուսնացած էր. (լուսանկարներ)

1171

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից մահացած պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից:

Աշոտի եղբայրը նույնպես զինվորական է՝ սպայի կոչումով: Աշոտը մասնակցել է Ապրիլյան պատերազմին, կռվել է ամենաթեժ տեղերում, եղել է Վանաձորի բռնցքամարտի դպրոցի սան: Պայմանագրային զինծառայողը կապիտան էր, ամուսնացած էր, բայց դեռ երեխա չուներ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշոտը հոգով, սրտով զինվորական էր, բնավորությամբ շատ համեստ, զուսպ անձնավորություն էր: Դուխով էր, բնույթով՝ բռնցքամարտիկին հատուկ բնավորությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Արփինե Հակոբյան

hayeli.am