«Չեմ եկել, որ միայն իմ տղայի հարցը լուծվի»․ չընդունված դիմորդի ծնող

99

«Պարոն Թամրազյանի կողմից կոնկրետ ինձ առաջարկվել է, որ տղաս իրավաբանականի հեռական նստի, ես էլ ասացի, որ հեռակա չեմ ուզում և չեմ եկել, որ միայն իմ տղայի հարցը լուծվի, քանի որ ծնողները բանավոր կերպով ինձ լիազորել էին, որ իրենց զավակներիի շահերը ցանկացած տեղ ես ներկայացնեմ»,- պատգամավորների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը։

Ծնողն անդրադարձավ նաեւ ԳԹԿ տնօրեն Կարո Նասիբյանին, որի հետ դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիայի հենց առաջին օրը հանդիպել էին։

«Նասիբյանը ասում է, թե ինքը անգամ երեք տարի է անընդմեջ քննություն հանձնել, որպեսզի ընդունվի իր ուզած համալսարանի, իր ուզած ֆակուլտետ, սակայն նա մոռանում է մի կարեւոր բան։ Երբ որ ինքը քննություն էր տալիս, այն ժամանակ դիմորդները կարող էին նշել բացառապես մեկ բուհ և մեկ ֆակուլտետ, այսինքն՝ այն ժամանակ չէր թույլատրվում դիմորդին, որ նա տարբեր հայտեր լրացնի։ Նա փորձում էր համոզել, թե եթե որդիդ չի ընդունվել, թող երկրորդ, երրորդ տարում փորձի»,- նշեց Բաբալյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում, երեք խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ ընթանում է հանդիպում՝ «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ: Քննարկվում է նրանց կողմից ներկայացվելիք առաջարկները և հետագա հնարավոր քայլերը։

 

hayeli.am