Քոչարյանի լկտիությունները․ օգտատիրոջ հերթական սենսացիոն բացահայտումները Ռոբերտ Քոչարյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

241

քոչարյան

Նախ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը երեկ 5-րդ ալիքին հարցազրույց էր տվել՝ մեղադրելով ներկայիս իշխանություններին ձախողված քաղաքական գործունեություն ծավալելու մեջ։ Սակայն անպատասխան չմնացին նրա հնչեցրած խոսքերը։ Օգտատերերից մեկը, անդրադառնալով Քոչարյանի արած հայտարարություններին, նշում է․ «Բարև Ձեզ, ժողովուրդ ջան, երեկ Քոչարյանի ասուլիսն էի նայում, որ խոսում էր, թե իր պաշտոնավարման ժամանակ այդքան մարդ չէր տուժել, ինչքան հիմա՝ դիմակների պահով ու խոսում էր կոռուպցիայից։ Ժողովու՛րդ ջան, ուզում եմ ասել, որ մի՛ հավատացեք, էն ժամանակ ոչ թե օրինական էին տուգանում, այլ անօրինական էին տուգանում։

Ես էն ժամանակ շինանյութի խանութում էի աշխատում, հարկային տեսուչները գալիս էին խանութ ու մի քանի պատճառ էին բռնում, որ պետք է դու իրենց ապրանք տաս, ապրանքները կարող էին հասնել մինչև 500-600 հազար դրամ․․․

Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում՝

Qocharyani erekva steri masin

Опубликовано Vardan Vardan Четверг, 30 июля 2020 г.

 

gonews.am