Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը՝ Մարությանի կատարմամբ /լուսանկարներ/

83

Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել Մաշտոցի պուրակից, որտեղ հաստաբուն ծառեր են հատվել:

Նա, մասնավորապես, գրել է. «Դեռ երեք ամիս առաջ ես և ավագանու անդամներ եղանք տեղում, և ինչ պարզվեց՝

Ուշադրություն.

ըստ Մարությանի տված թույլտվության մեջ եղած քարտեզի՝ այդտեղ ծառեր չկան։ Պատկերացնու՞մ եք՝ Մաշտոցի պուրակում ծառեր չկան։

Իհարկե, այցի շրջանակներում մեր կողմից կանգնեցվեց շինարարությունը, մասնագետների պահանջով հողով ծածկվեցին բացված և արդեն վնասված ծառարմատները, կատարվեցին մասնագիտական գործողություններ ծառերը փրկելու համար։ Եվ հիմա ի՞նչ, նորից կտրում են։

Տարիներով պայքարեցինք, որ այսպիսի՞ ավարտ ունենա։

Թե ինչու՞ և ինչպես է թույլ տվել, եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

Հայկ ՍԻՐՈւՆ ՉԻ՛»:

Նույն խնդրին անդրադարձել է նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարութ Առաքելյանը՝ գրելով. «Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում։

Այս պուրակում դեռ ամիսներ առաջ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի ու ավագանու մի քանի անդամների ջանքերով ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն և դադարեցվեց ծառերը կտրելու գործընթացը:

Սա այն պուրակն է, որտեղ հատկապես երեկոյան ժամերին շատ կտեսնենք խաղացող երեխաների ու զբոսնող մարդկանց։

Եվ ի վերջո սա պուրակ է՝ տեղ, որտեղ պետք է լինեն ծառեր ու կանաչ միջավայր, այլ ոչ քարե անշուք ու միայն բիզնես նպատակ հետապնդող ինչ որ շինություններ։

Ընկերներ սա կանաչ միջավայրի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։

Սա Երևան քաղաքի դիմագծի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։
Ս

ա անտարբերության հետևանք է, ուրիշ ոչինչ»:

Harut Araqelyan-ի լուսանկարը:Harut Araqelyan-ի լուսանկարը:Harut Araqelyan-ի լուսանկարը:Harut Araqelyan-ի լուսանկարը:Harut Araqelyan-ի լուսանկարը: