Ժողովուրդը Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի՝ կտրորի, կանցնի, ուշքի եկեք, հեռացեք…Սասուն Միքայելյան

905

Ժողովուրդը Նիկոլի հետ մի հատ էլ քայլ ...

«Մենք ժողովրդի ձայնով ենք ստեղ և այս իրավիճակից ելնելով՝ ժողովուրդը պետք է որոշի։ Բոլորս էլ հասկանում ենք՝ երկրում իշխանափոխություն է եղել, ու էդ իշխանափոխությունն արել է ոչ թե ՀՀ քաղաքացին, այլ համայն հայությունը»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Ուզում եմ անդրադառնամլ վերջին «սայթային կրակոցներին»․ ասում են՝ ոտք կմաքրենք, Նիկոլիկ, ես էլ կարող եմ ասել՝ Սերժիկ, Ռոբիկ, ես ինձ թույլ չեմ տվել այսքան ժամանակ, էդքան էլ զրպարտանք, դաժանություն եմ կրել։

Ես ինձ թույլ չեմ տվել, որովհետև հարգում եմ այդ ինստիտուտը։ Ես այսօր հպարտ եմ, որ ոչ միայն ՀՀ ժողովուրդը, այլ ամբողջ հայ ազգն ընտրել է վարչապետ»,- նշել է Միքայելյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նյութի աղբյուրը`MaxInfo.am