Արսեն Թորոսյանի դեմ դժգոհում են երեխեքին անվճար բուժման տվողները․ Հայկ Աբելյան

771

Հայկ Աբելյան

Հայկ Աբելյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
1. Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարից դժգոհում են մարդիկ, ովքեր ոչ կրթություն ունեն, ոչ գիտությունից են խաբար, ոչ մշակույթով են հետաքրքրվում, ոչ էլ սպորտային են (Մգեռը ձեզ օրինակ):

2. Արսեն Թորոսյանի դեմ դժգոհում են երեխեքին անվճար բուժման տվողները:

3. Հակավիրուսային պայքարի դեմ դժգոհում են բժիշկները:

4. Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքում են նախկինները:

5.Անճաշակ սերիալների դեմ դժգոհում են Գոռ Վարդանյանի կինոները դիտողները:

6. Սեռական խտրականության դեմ դժգոհում են կանանց մեծարել և աղջիկներին տրանսպորտի մեջ տեղ զիջել ուզողները:
7. Քաղաքապետարանի վատ աղբահանության դեմ բողոքում էին մարդիկ, ովքեր տան զիբիլը թափելը համարում են ան պատիվ կամ կանացի գործ:
8. Սեռական դաստիարակության գրքույկի դեմ դժգոհում են մարդիկ,

ովքեր իրենց երեխեքին մանկուց քֆուր են սովորացնում:

9. «Եկեղեցու պատմություն» առարկայի համար աղաղակում են անձիք, ովքեր ամեն օր մեղք են գործում:
10. «Հայ գրականություն» առարկայում կատարվող փոփոխություններից դժգոհում են մարդիկ, ովքեր դպրոցում զզվում էին չորս տող անգիր անելուց: Բողոքում են լատինատառ:

gonews.am