Տեսանյութ. Տեսեք՝ ովքեր են ապօրինի ճանապարհը փակողներին սնունդ մատակարարում․ Ռեգինա Պրազյան

1300

ռեգինա պրազյան

Ռեգինա Պրազյանն իր էջում գրել է հետևյալը.
Երեկ շատ հավաստի աղբյուրից տեղեկացա, որ ԲՈՒՀ-եր չընդունված աշակերտներին Քոչարյանական ինչ-որ տարիքով մարդ, որը ներկա է գտնվել այդ ցույցերին ու ըստ երևույթի հենց ինքն էլ կազմակերպել է՝ ստորագրահավաք է

իրականացրել իբրև Արայիկ Հարությունյանին ինչ-որ թուղթ ուղարկելու նպատակով։ Ծնողներից մեկը ցույց է տվել փաստաբանին ու պարզվել է դա ստորագրահավաք է Ռոբերտ Քոչարյանի համար։ Ոչ զարմացած եմ ու ոչ էլ ապնշած քանզի սա առաջին դեպքը չի, երբ Քոչարյանենք այդպիսի մեթոդներով են ստորագրություններ հավաքում՝ ավելի ճիշտ մուրում։ Չնայած որ լավ են անում ու հասնում է դրանց։ Ոչ ընդունելության կարգին են ծանոթանում ու ոչ էլ այդ թղթի պարունակությանը։ Այսինքն մի տեղ անցնեն աշխատանքի և ինչ դեմ տան ստորագրելու՞ են։ Այնուհետև իմացա, որ երեխաներին սնունդ էր բաժանվել ու

ներկայացել էին որպես մտահոգ բարերար։ Տեղադրածս տեսանյութը Ամուլսարից է ու եմ նաև, որ փոխկապակցված է վերևում գրածիս հետ։ Մեքենայի համարանիշներից պարզ է լինում, որ մեքենան պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ ՈՒ գաղտնիք չէ, որ դա այն կոմբինատն է, որը պատկանում է Վանեցյանին, Քոչարյանին, Միշիկ Մինասյանին ու էլ չգիտեմ թե ում։ Հարգելի ՀՀ ոստիկանություն կարծում եմ այս պրովակացիոն հավաքները կազմակերպողներին առավել ճիշտ կլինի գտնել ու բերման ենթարկել ու չսպասել, որ այդքան մարդ հավաքվի ու մեկը մյուսի կյանքի համար վտ անգ ներկայացնի։ Այսօր էլ դիմակների դեմ ակցիա են կատարելու առողջապահության նախարարության դիմաց և այս ամեն ինչի նպատակն է պայմանավորված զանգվածային անկարգություններ կազմակերպելը հավանաբար։ Հույս ունեշ նախօրոք կկանխեք և ձեր գործն էլ ավելի կհեշտանա!!!