Փաստորեն, նախկին իշխանավորների, օլիգարխների, հանցագործ տարրերի հայրենիքը Ռուսաստանն է եղել, մեզ վրա խաբար չի եղել

979

cover

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի, և այդ հիմքով նրա նրա նկատմամբ քրեական հետապնդումը Ռուսաստանի տարածքում դադարեցվել է:

«ՉԻ». Փաստորեն, նախկին իշխանավորների, օլիգարխների, հանցագործ տարրերի հայրենիքը Ռուսաստանն է եղել, մեզ վրա խաբար չի եղել: 

Քոչարյանից սկսած՝ բոլորը ԺԵԿ-ի տեղեկանք են ունեցել: Մեկը տեղեկանք է հանել, որ վերջին 10 տարին Ստեփանակերտի իր ախոռում (Սայաթ Շիրինյանի բառապաշարից ենք օգտվում) նստած, իրականում Հայաստանում է բնակվել, էն մնացածներն էլ հայրենիքի փոփոխություն են իրականացրել: Ու այս ամբողջ կույտը տարիներ շարունակ հայրենիքից էր խոսում, հայրենասիրությունից, ոչ մի թիզից, երկիրը կործանումից փրկելուց, ու այդ ճառերի արանքում ձեռքը գրպանն էին մտցնում, շոշափում ռուսական անձնագիրը, տեսնեն՝ տե՞ղն է:

yerevanpress.com