Պարետին կամ պետությունները մեղադրողներ, հայհոյողներ, անիծողներ, դիմում եմ Ձեզ․ Մերի Տոմոյանի ցնցող գրառումը

798

Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանն իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Պետությանը կամ պարետին մեղադրողներ, հայհոյողներ, անիծողներ, դիմում եմ Ձեզ! Որ անպատվում եք ղեկավարներին, գրառում կատարելով «խի չեք

բացում սահմանները, սոված կոտորվանք, թողեք գնանք խոպան…..»

Ինձ հետաքրքիր է, այդ գրողները օժիտի համար քանի՞ համալսարան են ավարտել և սկեսուրին տվել։ Հաստատ մի դիպլոմ կունենաք, սակայն 5-րդ դասարանցու գիտելիք չունեք! Սահման բառը երևի դպրոցում անցել եք, չէ՞։ Սահմանը ունի 2 կողմ, 2 տեր, շատ տարրական եմ գրում, որ մտնի համապատասխան տեղ!!!!!

Իսկ ճանապարհայինը, երեք սահման ունի։ Եթե ասենք բացեցին սահմանը, ու դուք փորձեցիք գնալ, հաստատ Ռուսաստան եք ցանկանում գնալ, կամ Բելառուսիա, նույնիսկ Ուկրաինա։

հարց! Այդ երկիրները իրենց սահմանը պետք է բացեն, թե թիկնոց неви димки ունե՞ք։

Այ քեզ բան։ Հայաստանը նույնիսկ բացի, այլ երկրներին Նիկոլ Փաշինյանը պիտի հարկադրի, որ բացե՞ն, թե՞ դա արդեն էական չի։ Թե՞ ձեզ պատճառ է պիտի վիրավորեք կամ ձեր մեջի կեղտը դուրս թափեք։ բավական է անհեթեթ գրեք և փնովեք! Ես Ռուսաստանում եմ ապրում։ Այս պետությունը ոչ մեր ժողովուրդի կարիքը ունի, ոչ էլ սպասում է ձեզ։

Ասեմ ավելին, կարող է և սեպտեմբերի քսաներերքից նորից խստացնի և հեռակա դարձնի դասերն և աշխատանքները, այսինքն կարանտին հայտարարի։ Գալիս եք որ ի՞նչ։ Որ էլի մունաթ գաք Նիկոլ Փաշինյանի վրա, թե՞ մեզ ինքնաթիռ հատկացրու, որ հետ գանք հայրենիք։ Որ հետո էլ սու՞տ խոսեք, թե ոչ մի տոմս ձրի չի եղել և ոչ մեկ չի օգնել։ Ահավոր եք!!!!! Ահավոր!!! Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր շարասյուն եք! Իմ ընկերներից ներողություն եմ խնդրում, շատ կոպիտ գրելուս համար, սակայն արդեն իվիճակի չեմ փափուկ բացատրելու։