Նիկոլի օր օրի ընկնող վարկանիշն իշխանական շարքերում խուճապ է առաջացրել

1069

Բարի երեկո, եկել եմ ասեմ որ իմանաք, Նիկոլի օր օրի ընկնող վարկանիշն իշխանական շարքերում խուճապ է առաջացրել: Քայլածները հասկանում են, որ հասարակությունը (Պողոսը) հոգնել է սպասումներից, իրականություն չդարձած խոստումներից, խայտառակ կառավարումից, հեղափոխական իշխանությունների հիստերիկ և ջղաձիգ հայտարարություններից, ուժային կառույցների՝ բյուջեի թալանից՝ միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներից… Շարքային (Պողոս) քաղաքացին արդեն հասկանում է, որ օր օրի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, մարդկանց խնդիրներին չեն արձագանքում: Փոխարենը՝ «հեղափոխությամբ» եկած և զավթած իշխանությունների առանձին քայլած ներկայացուցիչների կյանքի որակը տասնապատիկ բարելավվել է, փողոցից տառացիորեն տրեխներով եկած առանձին (գործիչներ) այսօր ճոխ մեքենաներ են ձեռք բերում, անշարժ գույք՝ Երևանում, և հողատարածքներ՝ մարզերում:

Հպարտ քաղաքացուն այլևս չեն հետաքրքրում Նիկոլի և նրա թիմակիցների հոխորտանքները, նախկինների դեմ ցեխ նետելը, ձերբակալություններով սպառնալիքները: Նրանք սթափ և հավասարակշռված խոսքի, գործի կարիք ունեն:

Հ.Գ. Նիկոլի հակառակորդը դառնալու է փողոցում ընդվզող խաբված ՀՊԱՐՏ քաղաքացին, ժողովուրդը: